Նախաձեռնողական կանաչապատման նախագիծ
Մենք պատրաստել ենք առաջարկ՝ Երևանի բնակիչների կողմից նախաձեռնողական ծառատնկման թափանցիկ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ: Մեր նպատակն է հնարավորություն տալ քաղաքացիներին օրինական և ճիշտ կերպով մայթերի դատարկ փոսերում տնկել որակյալ խոշորաչափ ծառեր՝ օգտագործելով ծանուցման պարզեցված համակարգ: Սա կօգнի արագ վերականգնել քաղաքի կանաչապատ տարածքները՝ պահպանելով տեսակների ընտրության և խնամքի խիստ մասնագիտական ստանդարտները:
Նախաձեռնությունը ներառում է տնկիների համար միասնական քաղաքային ստանդարտի ներդրում և պիլոտային ծրագրի մեկնարկ վարչական շրջաններից մեկում՝ բոլոր տեխնիկական և վարչական գործընթացները փորձարկելու համար: Երևանի քաղաքապետարանին ուղղված մեր դիմումի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ և թողնել ձեր մեկնաբանությունները ստորև նշված հղումով: