Հարցում է ուղարկվել Գրիգոր Լուսավորչի փողոцում ծառերի արմատային համակարգի վնասման վերաբերյալ
2025 թվականի սեպտեմբերին Գրիգոր Լուսավորչի 4/2 հասցեի մոտ կոյուղու խողովակների փոխարինման աշխատանքներ են իրականացվել։ Մենք նկատել ենք, որ փորման աշխատանքների ընթացքում 9 ծառի արմատային համակարգը լրջորեն վնասվել է, արմատների կեսը ամբողջությամբ հեռացվել է։ Համապատասխան մարմիններին հարցում ենք ուղարկել՝ հետաքննություն անցկացնելու պահանջով։