Հրապարակվել է նախաձեռնողական կանաչապատման առաջարկվող կանոնակարգը

Kanach Yerevan-ը պատրաստել է քաղաքային կանոնակարգի նախագիծ, որն օրինականացնում է նախաձեռնողական կանաչապատումը: Այն թույլ է տալիս քաղաքի բնակիչներին ծառեր տնկել դատարկ տեղերում՝ տնկիների որակի և իրականացվող աշխատանքների նկատմամբ պահանջների պահպանման պայմանով: Ներկայումս նման ինքնակամ տնկումն արգելված է, իսկ տնկված ծառերը պարզապես հեռացվում են կանաչապատման վարչության կողմից: Մենք ցանկանում ենք այս մոտեցումը փոխել բնակիչների և քաղաքի միջև փոխշահավետ համագործակցության: