Բազմաթիվ վնասված ծառեր Գրիգոր Լուսավորիչ փողոցում
2025 թվականի սեպտեմբերին Գրիգոր Լուսավորիչ 4/2 հասցեի հարևանությամբ՝ որտեղ կառուցվում են «Միլանո» և «Ֆիրենզե» բնակելի համալիրները, իրականացվում էին կոյուղու խողովակների փոխարինման աշխատանքներ։ Արձանագրվել է, որ պեղումների ժամանակ 9 ծառի արմատային համակարգը ծանր վնասվել է՝ արմատների կեսը ուղղակի կտրել-հեռացրել են։ Տեղի բնակիչներից մեկը հենց աշխատանքների ընթացքում նկարահանել է տեսանյութ և արել լուսանկարներ՝ ֆիքսելով ծառերին հասցված վնասը։
Սեպտեմբերի 29-ին դիմումներ են ուղարկվել Ոստիկանություն և Շրջակա միջավայրի նախարարություն։ Նամակն ուղարկվել է e-request.am հարթակով՝ օգտագործելով այս ձևանմուշը (ռուսերեն), առանց թվային ստորագրության։
Հոկտեմբերի 3-ին Նախարարությունից պատասխան է ստացվել։ Նշել են, որ՝ (1) վարչական վարույթ է հարուցվել, (2) տեսուչը «Կանաչապատման» դենդրոլոգ Արսեն Հազարապետյանի հետ այցելել է դեպքի վայր, և (3) եզրակացրել են, որ ծառերի՝ աճը դադարեցնելու աստիճանի վնասված լինելը հնարավոր կլինի պարզել միայն հաջորդ գարնանը՝ երբ (և եթե) դրանք նորից տերևակալեն։ Այդ պատճառով (4) գործի ընթացքը առայժմ կասեցվել է։